«Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոն կարող է կարիերան շարունակել լոնդոնյան թիմում, հայտնում է BBC-ն։
23-ամյա բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ «Զինագործները» պետք է ամրապնդեն իրենց կենտրոնական հարձակվողի դիրքը։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Պեդրոն մասնակցել է ինը հանդիպման։ Հարձակվողը դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բրայթոնը» զբաղեցնում է ութերորդ տեղը, իսկ «Արսենալը» երրորդ տեղում է։