Ջեյմի Կարագերը զարմացած է, որ Մոյզես Կայսեդոն խաղադաշտից չի հեռացվել «Թոթենհեմի» դեմ խաղում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպման 33-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպանը մարզակոշիկի գամերով հարվածել է «Թոթենհեմի» կիսապաշտպանի սրունքին։
Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը քարտը ցույց չի տվել Կայսեդոյին։
Հանդիպումն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով 4։3 հաշվով։
«Ինձ համար դա ամենաակնհայտ կարմիր քարտն է, որը կարող ես ստանալ»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը: