Give me Sport պորտալը ներկայացրել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղը զբաղեցրել է գերմանացի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը, ով հանդես է եկել Գերմանիայի հավաքականում և Մյունխենի «Բավարիայում»։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իտալիայի հավաքականի և «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին։ Ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանների եռյակը եզրափակում է «ռոսոներիի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Ֆրանկո Բարեզին։
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև հետևյալ լեգենդները՝ Բոբի Մուրը, Գաետանո Սկիրեաը, Ալեսանդրո Նեստան, Մարկոս Կաֆուն, Սերխիո Ռամոսը, Կառլոս Ալբերտոն և Ֆաբիո Կանավարոն։