«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

«Բետիսի» կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

Ինչպես հայտնում է Diario Ole-ն, Բարտրան ցանկություն է հայտնել կարիերան շարունակել MLS-ում։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բետիսի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Իսպանացին նախորդ ամառ վերադարձավ իսպանական ակումբ։ Նախկինում նա հանդես է եկել «Տրաբզոնսպորում» և Դորտմունդի «Բորուսիայում», իսկ մինչև 2016 թվականը ներկայացնում էր «Բարսելոնայի» գույները։