«Չելսին» այս ցուցանիշով ամենաարդյունավետ թիմն է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում

Անգլիայի առաջնության 15-րդ տուրը մոտենում է ավարտին։

Առաջնության մեկնարկից մինչ այս պահը ամենաարդյունավետ ակումբը եղել է «Չելսին», որը խփել է 35 գոլ, երկրորդ տեղը կիսում են լավագույն հնգյակում չհայտնված ակումբները՝ «Թոթենհեմը» և «Բրենթֆորդը» խփելով` 31 ական գնդակ։

«Լիվերպուլն» ու «Արսենալը» 29-ական գոլ են խփել, սակայն Արնե Սլոտի սաները մեկ խաղ էլ պակաս են անցկացրել վատ եղանակային պայմանների պատճառով։

Աղյուսակում Հաջորդը «Մանչեսթեր Սիթին» է, քաղաքայիններին հաջողվել է խփել 27 գոլ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր մոտակա հետապնդողից չորս միավոր առաջ անցնելով։