«Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի թոփ ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» պետք է ամրապնդեն իրենց կենտրոնական հարձակվողի դիրքը։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Պեդրոն մասնակցել է 9 հանդիպման, դառնալով՝ չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բրայթոնը» զբաղեցնում է ութերորդ տեղը, իսկ «Արսենալը» երրորդ տեղում է։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։