«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպումը (0։1)։
«Ես դժգոհ կամ հիասթափված չեմ։ Այսօրվա հանդիպումը պարզ դարձավ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք փորձում ենք վերահսկել խաղը և գնդակին տիրելիս ստեղծել այնպիսի իրավիճակներ, որոնք սպառնում են մրցակցին։ Պետք է կատարելագործվենք այս տեսանկյունից։ Լավ հանդիպում անցկացրինք հիանալի տրամադրվածությամբ և ագրեսիվությամբ այնպիսի լավ թիմի դեմ, ինչպիսին «Լացիոն» է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Italy-ը։
Այս հանդիպումից հետո «Լացիոն» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, «Նապոլին» 32 միավորով երկրորդ տեղում է։