«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ Սևիլիայի «Բետիսի» դեմ խաղում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստը մրցակցի հետ բախման արդյունքում կորցրել է առջևի ատամը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել էր նախորդ շաբաթավերջին Սևիլիայում։ Այս մրցաշրջանում Օլմոն «բլաուգրանայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Այժմ «Բարսելոնան» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։