«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող տեղափոխվել Մադրիդի «Ռեալի»:
«Ես պայմանագիր եմ կնքել «Արսենալի» հետ հինգ տարի առաջ, բայց սա իմ երրորդ ամբողջական մրցաշրջանն է: Ինձ ամեն ինչ դուր է գալիս՝ թիմակիցներս, անձնակազմը, երկրպագուները: Կարող եմ երկար մնալ այստեղ: Ես ինձ զգում եմ ինչպես տանը։: – Սալիբային է մեջբերում Goal պորտալը։
«Արսենալը» կիրակի օրը դերբի կանցկացնի «Ֆուլհեմի» հետ։