Տիագո Մոտտան պատասխանել է երկրպագուների դժգոհությանը

«Յուվենտուսի» ղեկավար Տիագո Մոտան խոսել է թիմի արդյունքներից երկրպագուների դժգոհության մասին:

Ա Սերիայի 15-րդ տուրի շաբաթ օրը կայացած խաղում «Բյանկոներիները» միավորները կիսեցին «Բոլոնիայի» հետ։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Թուրինյան թիմն առաջնությունում դեռ անպարտելի է, սակայն կա մի նրբերանգ՝ ընդամենը վեց հաղթանակ։

Բոլոր մրցաշարերում թիմը ոչ-ոքի է խաղացել իր վերջին ինը հանդիպումներից յոթում:

«Բոլոնիայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում «Յուվենտուսի» երկրպագուները բացահայտ դժգոհություն են հայտնել։ Խաղի ավարտից հետո լրագրողները այդ մասին հարցրել են մարզչին։

«Ես ձեզ հնարավորություն կտամ գնահատել մեր արդյունքները։ Ես շարունակում եմ աշխատել ֆուտբոլիստների հետ՝ փորձելով բարձրացնել մակարդակը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ավելի ուժեղ դառնանք և ավելի լավ կարողանանք դիմակայել մեր հակառակորդներին»,- ասել է Մոտան DAZN-ին տված հարցազրույցում: