«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը կարող է փոխարինել Խուլեն Լոպետեգիին

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտնի նախկին ֆուտբոլիստ, այժմ «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկը հայտնվել է «Վեսթ Հեմի» տեսադաշտում։

Ակումբը շարունակում է փնտրել Խուլեն Լոպետեգիին փոխարինելու տարբերակները, ով շուտով կարող է պաշտոնանկ արվել:

Mirror-ի փոխանցմամբ՝ Կարիկը, ով գլխավորում է Չեմպիոնշիփում հանդես եկող «Միդլսբրոն», համալրել է թեկնածուների ցուցակը։

«Վեսթ Հեմի» առաջիկա հանդիպումը «Վուլվերհեմփթոնի» հետ կարող է վերջինը լինել Լոպետեգիի համար։

Իսպանացին դժվար թե պահպանի իր աշխատանքը, եթե պարտվի: Մայքլ Կարիկը «Միդլսբրոն» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։

Թիմն այս պահին առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը: