«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի խնդիրների մասին:
Շաբաթ օրը «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ պարտվեցին «Նոթինգհեմ Ֆորեսթին» Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում (2:3):
«Ի՞նչը պետք է բարելավենք: Խաղի բոլոր ասպեկտներում ես տեսնում եմ մի բան, որը մենք կարող ենք բարելավել: Սա մի կողմից վատ է, մյուս կողմից լավ է, քանի որ մենք գիտենք, թե ինչի վրա պետք է աշխատենք։
Մենք պարզապես պետք է բարելավենք դա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը, ով իր երկրորդ պարտությունը կրեց «Մանչեսթեր Յունայթեդում»՝ նախորդ ամիս նշանակվելուց հետո: