Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում (2:3) կրած անհաջողությունից հետո կիսվել է տպավորություններով:

«Կարմիր սատանաները» 2-րդ րոպեին բաց թողեցին, սակայն շուտով վերադարձան Ռասմուս Հոյլունդի դիպուկ հարվածի շնորհիվ: Երկրորդ խաղակեսի սկզբում մրցակիցը ևս երկու անգամ գրավեց դարպասը, ինչին տանտերերը պատասխանեցին միայն 61-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի գոլով։

«Դա ծանր խաղ է: Մենք շատ վատ սկսեցինք, գոլ բաց թողեցինք, որից հետո մեզ համար դժվարացավ պայքարել։ Հետո մենք վերահսկում էինք խաղը և բազմաթիվ պահեր ստեղծեցինք

Ընդմիջմանը մենք մտածում էինք հաղթելու մասին, բայց երկրորդ խաղակեսը շատ վատ սկսեցինք։ երկու գնդակ բաց թողեցինք: Ես ստիպված էի շատ բաներ փորձել, բայց էֆեկտը լավագույնը չէր: Դժվար պահ է, բայց մենք պետք է շարունակենք այն, ինչ սկսել ենք. Առջևում երկար ճանապարհ կա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն: