Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է Լիոնել Մեսսիի ռեկորդը

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Իսպանիայի առաջնությունում իր մեկնարկային 16 խաղում խփել է 16 գոլ և կրկնել Լա Լիգայում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ձեռքբերումը։

Ըստ Opta Sports-ի՝ վերջին ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնությունում իր առաջին 16 խաղերում 16 գոլ է խփել, եղել է Լիոնել Մեսսին, ով դա արել է 2018/2019 մրցաշրջանում՝ «Բարսելոնայում» խաղալու ժամանակ։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին։ Լևանդովսկին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Լեհ հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: