PREMIER LEAGUE. Գոլառատ լոնդոնյան դերբի․ «Չելսին» հաղթեց «Թոթենհեմին»🎥

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Թոթենհեմը» ընդունեց «Չելսիին»։ Խաղը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։3 հաշվով։

«Թոթենհեմի» կազմից աչքի ընկան Դոմինիկ Սոլանկեն, Դեյան Կուլուսևսկին և Հյոն Մին Սոնը։ Էնցո Մարեսկայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ջեյդոն Սանչոն և Էնցո Ֆերնանդեսը։

Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» վերադարձավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ (31 միավոր)՝ առաջ անցնելով «Արսենալից» (29)։ «Լիվերպուլը» 35 միավորով առաջատարն է։

Խաղի տեսությունն՝