Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային մոտենում է նկարահանող անձը (ըստ երևույթին՝ մրցակցի երկրպագուներից) և ինչ-որ բան է ասում նրան։
Դրանից հետո իսպանացին բարկանում է և փորձում է մոտենալ երկրպագուին։ Նրան ետ են պահել իր թիկնապահները։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի թիմը վերջին 9 խաղերում ունի ընդամենը 1 հաղթանակ, 6 պարտություն և 2 ոչ-ոքի։