«Լիվերպուլն» ավելի մոտ է համաձայնության Վիրջիլ վան Դեյկի և Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի հարցում։
Հոլանդացու և եգիպտացու գործող պայմանագրերն ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 33-ամյա պաշտպանն ու 32-ամյա հարձակվողը պատրաստակամություն են հայտնել երկարաձգել իրենց պայմանագրերը ակումբի հետ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագան մնում է անորոշ՝ հաջորդ ամառ նա ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։ Մոհամեդ Սալահը թիմի գույները ներկայացնում է 2017 թվականի ամառվանից։