Ըստ ամենայնի, հարձակվող Մոհամեդ Սալահը կշարունակի հանդես գալ «Լիվերպուլում»: Ինչպես նշում է The Mirror-ը, կողմերը կարողացել են փոխզիջում գտնել նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։
Սալահը ցանկանում էր 3 տարվա պայմանագիր, մինչդեռ «Լիվերպուլը», հաշվի առնելով եգիպտացու տարիքը, առաջարկեց մեկ տարվա պայմանագիր: Արդյունքում ակնկալվում է, որ 32-ամյա Սալահը երկու տարվա պայմանագիր կկնքի մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։
Ընդհանուր առմամբ, Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 370 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 226 գոլ և 101 գոլային փոխանցում կատարել իր թիմակցին։