Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում։

Իսպանական ակումբը շարունակում է վերահսկել 25-ամյա ֆուտբոլիստին, թեպետ «Լոկոմոտիվը» Թիկնիզյանի համար նոր առաջարկներ չեն ստացել։ Այս մասին հայտնում է Sport Express-ը։

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի պաշտպանի արժեքը գնահատում է 6,5 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։