«Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենը կհեռանա ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրեն Դեն Էշվորթը կլքի անգլիական ակումբը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի խաղում անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթից» կրած պարտությունից հետո (2:3) Էշվորթը երկխոսել է ղեկավարության հետ, ինչի արդյունքում որոշվել է, որ նա կհեռանա։

Էշվորթը հինգ ամիս առաջ էր նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենի պաշտոնում։ Մինչ մանկունիանցիներին միանալը Էշվորթն աշխատել է «Նյուքասլում»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 15 խաղում վաստակել է 19 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ «Լիվերպուլը» 14 խաղից հետո 35 միավորով առաջին տեղում է։