Լա Լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 0:3 հաշվով հաղթեց կատալոնական «Ժիրոնային»։
36-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ջուդ Բելինգհեմը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից տասը րոպե անցդ Արդա Գյուլերը գրավեց Գազանիգայի դարպասը և խաղի հաշիվը դարձրեց 0:2:
Լուկա Մոդրիչի փայլուն փոխանցումից հետո Կիլիան Մբապպեն 62-րդ րոպեին գրավեց տանտերերի դարպասը և խաղի հաշիվը 0:3 դարձրեց։
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» 36 միավորով երկրորդն է, իսկ Կատալոնական ակումբը 22 միավորով 8-րդը։