Կիլիան Մբապպեն՝ Ջուդ Բելինգհեմի ցուցադրած խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է Ջուդ Բելինգհեմի խաղի մասին իր կարծիքով։

Շաբաթ օրը «Լոս Բլանկոսը» Լա լիգայի արտագնա խաղում հաղթեց «Ժիրոնային» (3:0): Հանդիպման հերոսը Բելինգհեմն էր. 61-րդ րոպեին փոխարինվելուց առաջ նա կարողացավ դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Ջուդը անհավանական, հիանալի խաղացող է: Մեծ հաճույք է այստեղ խաղալ նման բարձրակարգ թիմակիցների հետ։ Ջուդը հիանալի հանդիպում անցկացրեց, նույնը կարելի է ասել Բրահիմ Դիասի ու Արդա Գյուլերի մասին։

Մենք թիմ ենք և շատ ուրախ ենք այսօրվա հաղթանակով»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն, ով «Ռեալի» երրորդ գոլը խփեց «Ժիրոնայի» դարպասը։