Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած Իսպանիայի առաջնության «Ժիրոնայի» դեմ խաղում։
Ֆրանսիացին արդեն բուժզննում է անցել, որի արդյունքներով մադրիդյան ակումբը կիսվել է իր պաշտոնական կայքում։ Մենդիի մոտ ախտորոշվել է աջ քառագլուխ մկանի վնասվածք։ «Լոս Բլանկոները» չեն նշում 29-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։
Հիշեցնենք, որ «Ռեալը» արտագնա խաղում խոշոր՝ 3։0 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ Կառլո Անչելոտտիի թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
«Լոս Բլանկոսը» զիջում է «Բարսելոնային» երկու միավորով՝ մեկ հանդիպում պակաս անցկացնելով։
Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի դեկտեմբերի 10-ին՝ Չեմպիոնների լիգայում, «Ատալանտայի» դեմ։