Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» պաշտպանի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆերլանդ Մենդին չի օգնի թիմին Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» դեմ առաջիկա խաղում։

Ֆրանսիացին փոխարինվել է 81-րդ րոպեին Լա Լիգայի «Ժիրոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է «Լոս Բլանկոսի» հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել եւ չի հասցնի ժամանակին ապաքինվել Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» հետ խաղին։

Հանդիպումը կկայանա երեքշաբթի Բերգամոյում։ Ֆերլանդ Մենդին այս մրցաշրջանում Կառլո Անչելոտիի թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։