Էնդրիկը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 18-ամյա բրազիլացին չի պատրաստվում վարձավճարով հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Էնդրիկը նախատեսում է մնալ «Ռեալում» և օգտվել ընձեռված հնարավորություններից։

Այս մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է «Ռեալի» 13 պաշտոնական հանդիպման, դառնալով՝ երկու գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ։