Դավիդ Հանցկոն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Թուրինի «Յուվենտուսը» որոշել է հունվարյան տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթություն դարձնել «Ֆեյենորդի» պաշտպան Դավիդ Հանցկոյին ձեռք բերելը, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Հանցկոն իդեալական թեկնածու է վնասվածք ստացած Բրեմերին փոխարինելու համար։

Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստին վաճառելու «Ֆեյենորդին» համոզելը կարող է հեշտ չլինել, սակայն թուրինցիները հույս ունեն համոզել հոլանդացիներին՝ գործարքում ներառելով պաշտպան Ֆակունդո Գոնսալեսին, ով Էրեդիվիզիե ակումբում վարձավճարով հանդես է գալիս թուրինյան թիմից:

Հանցկոն «Ֆեյենորդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։