Քոուլ Պալմերը հերթական ռեկորդն է գրանցել

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա խաղում մրցեց «Թոթենհեմի» հետ և հաղթեց՝ 4։3 հաշվով։

Այս խաղում դուբլի հեղինակ դարձել «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը։ Անգլիացու համար սա 38-րդ օգտակար գործողությունն էր Պրեմիեր Լիգայում 2024 թվականին՝ 25 գոլ և 13 գոլային փոխանցում։

Ինչպես հայտնում է Opta-ն, սա ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Ջիմի Ֆլոյդ Հասելբեյնկին (2001 թվականին Պրեմիեր Լիգայում 36 գոլ)։