Կառլո Անչելոտտի․ «Աստիճանաբար մենք վերադառնում ենք մեր մակարդակին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Ժիրոնայի» նկատմամբ արտագնա հաղթանակից (3:0) հետո դրական է արտահայտվել թիմի խաղի մասին։

«Եթե լավ պաշտպանվենք, կհաղթենք, քանի որ հարձակման որակը թույլ է տալիս հույս դնել գոլեր խփելու վրա։ Աստիճանաբար մենք վերադառնում ենք մեր մակարդակին։ Հաղթանակը կարող է հեշտ թվալ, բայց մենք պետք է պայքարեինք դրա համար։

Այժմ Բերգամոյում մեզ սպասում է մեկ այլ շատ ուժեղ մրցակից, որը հիանալի մարզավիճակում է։ Մենք կփորձենք ցույց տալ մեր լավագույն տարբերակը»,- ​​ասել է Անչելոտին «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Չեմպիոնների լիգայի «Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին։