«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբն այլևս երբեք չի ունենա իր մարզաշապիկին 5 համարով խաղացողներ։
Մյունխենցիները գործածությունից կհանեն այս համարը՝ ի հիշատակ լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի։ Բեկենբաուերը համարվում է 20-րդ դարի լավագույն պաշտպաններից մեկը։ Այս ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է եկել 1964-1977 թվականներին։
Գերմանիայի հավաքականի կազմում Բեկենբաուերը հաղթել է Եվրոպայի (1972) և աշխարհի (1974) առաջնություններում։ Ֆրանկ Բեկենբաուերը մահացել է 2024 թվականի հունվարի 7-ին։ Նշենք, որ «Բավարիայի» վերջին ֆուտբոլիստը, ով կրել է 5 համարը, եղել է Բենջամին Պավարը:
«Բավարիան» վստահորեն գլխավորում է Գերմանիայի առաջնությունը՝ վեց միավոր առաջ անցնելով Ֆրանկֆուրտի երկրորդ «Այնտրախտից»: