Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Բետիսի» դեմ (2։2)։ Երկրորդ խաղակեսի ընթացքում կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարմիր քարտ ստացավ մրցավարությունից դժգոհություններ հայտնելու համար։
Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ը, «Բարսելոնան» կբողոքարկի Ֆլիկի հեռացումը։ Եթե կատալոնական ակումբը հաջողության չհասնի այս հարցում, ապա գերմանացի մասնագետը բաց կթողնի Լա Լիգայի առաջիկա հանդիպումները «Լեգանեսի» (դեկտեմբերի 15) և «Ատլետիկոյի» (դեկտեմբերի 21) դեմ։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։