«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն «Չելսիի» հետ համեմատությունները տեղին չի համարում։
«Հնարավո՞ր է համեմատել «Թոթենհեմին» և «Չելսիին»: Չեմ կարծում։ Նրանք հսկայական ներդրումներ են կատարել՝ թե՛ գումարի, թե՛ գործարքների քանակի առումով։ Սա խոսում է այն մասին, որ մենք ընդհանրապես նույն նավի մեջ չենք։ Մի համեմատեք Թոթենհեմն այդ ակումբի հետ։ Մենք լրիվ այլ թիմեր ենք»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
«Թոթենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է՝ թիմը 14 տուրից հետո վաստակել է 20 միավոր։ «Չելսին» 28 միավորով երկրորդն է։
«Թոթենհեմի» տնային լոնդոնյան դերբին կկայանա կիրակի օրը և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: