«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին խաղացող Ալեսանդրո դել Պիերոն խոսել է Ա սերիայի չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ատալանտայի» հետ 15 տուրից հետո տարբերությունը 7 միավոր է։ Արդեն կիրակի օրը «Նապոլին» կարող է վերադառնալ առաջին տեղ՝ մեկ խաղ պակաս անցկացնելով:
««Յուվեն» Սկուդետտո՞։ Սիրտս զգում է, որ նրանք չեմպիոն են դառնալու, բայց եթե անկեղծ լինենք, սա կարող է լինել «Ատալանտայի» մրցաշրջանը: Գասպերինիի թիմը պատրաստ է ևս մեկ քայլ առաջ գնալ»,- Դել Պիերոյի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան «Յուվենտուսի»՝ «Բոլոնիայի» հետ ոչ-ոքիից հետո (2:2):