Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղի համար։
Հայտացուցակում է հայտնվել մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ով ապաքինվել է վնասվածքից։
Նոյեմբերին բրազիլացու մոտ ախտորոշվել էր ձախ երկգլուխ մկանի վնասվածք, որի պատճառով նա բաց թողեց չորս հանդիպում։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը 18 խաղում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։