📷 «Վեսթ Հեմի» հարձակվողը վթարի է ենթարկվել

«Վեսթ Հեմի» հարձակվող Միխայիլ Անտոնիոն այսօր ավտովթարի է ենթարկվել:

«Ակումբի բոլոր անդամների մտքերն ու աղոթքներն այս պահին Մայքլի, նրա ընտանիքի և ընկերների հետ են:

Ակումբը կհրապարակի թարմացված նորություններ, երբ տեղեկատվությունը հասանելի դառնա»,- ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լրագրող Էդուարդո Բուրգոսը հայտնում է, որ մեքենան, որը վարում էր ֆուտբոլիստը, խիստ վնասվել է։ Հարձակվողին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։