Վինիսիուսը ամռանը կլքի Մադրիդի «Ռեալը» 1 միլիարդ եվրոյի դիմաց

Մադրիդի «Ռեալը» 2025 թվականի ամռանը կբաժանվի իր գլխավոր աստղերից մեկից՝ Վինիսիուս Ժունիորից, հայտնում է El Gol Digital-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացուն համոզել է կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելու առաջարկը։

Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսում է 1 միլիարդ եվրո ազատման կետ՝ «Ալ-Հիլալ» ակումբը, որը հարձակվողի հետ պայմանագիր կնքելու ֆավորիտ է, պատրաստ է վճարել այդ գումարը:

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։