Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ ակումբ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թոփ-ակումբ: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Սիթին» դիտարկում է Թրենտին՝ որպես 34-ամյա Քայլ Ուոքերի երկարաժամկետ փոխարինողի:

Պրեմիեր լիգայի չեմպիոնն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 17 հանդիպում՝ գրանցելով չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ը անգլիացու շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: