Երեք ֆուտբոլիստներ դուրս են մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից

Շաբաթ երեկոյան Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպում կանցկացնի «Ժիրոնայի» հետ։

Մադրիդյան թիմի հայտացուցակից դուրս են մնացել երեք ֆուտբոլիստ։ Այս ցուցակում են Ռոդրիգոն, Անդրես Չեման և Գոնսալո Գարսիան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակնհայտ է, որ նրանք առողջական խնդիրների պատճառով չեն կարողանա դաշտ դուրս գալ։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ Ռոդրիգոն անհարմարություն է զգում ազդրի մկաններում։

«Ժիրոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: