Ռուբեն Ամորիմ. «Մենք հիանալի ակումբ ունենք, բայց ոչ հիանալի թիմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր թիմի հեռանկարների մասին:

«Մենք հիանալի ակումբ ունենք, բայց ոչ հիանալի թիմ: Մենք դա գիտենք, ուստի կարող ենք ուղղակիորեն խոսել դրա մասին: Ֆուտբոլիստները ցանկանում են կատարելագործվել:

«Արսենալի» համեմատ մենք այլ դիրքում ենք, ինչը զգացվեց հանդիպման ժամանակ։ Թիմը պետք է ավելի շատ հավատա ինքն իրեն, քանի որ մենք ակնհայտորեն չէինք տիրում այդ խաղում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով 13-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: