Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի անհաջող ելույթների մասին։
«Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Պետք չէ շատ ուշադրություն դարձնել մանր մանրամասներին։ Մբապպեն շատ բան է նշանակում «Ռեալի» համար և կարևոր դեր կխաղա»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: