Մադրիդի «Ռեալի» երկու առաջատարները բաց կթողնեն «Ժիրոնայի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն չի խաղա «Ժիրոնայի» դեմ Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը ի սկզբանե ընդգրկված է եղել «Սերուցքայինների» հայտացուցակում, սակայն հայտարարվել է, որ Ռոդրիգոն խնդիրներ ունի ազդրի մկանների հետ, հայտնում է As-ը։

Հիշեցնենք, որ հայտացուցակից բացակայում է նաև Վինիսիուս ժունիորը։

«Ժիրոնայի» հետ հանդիպումը կկայանա այսօր։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին: