ՊՍԺ-ն Լիգա 1-ի հակառեկորդ է սահմանել

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Օսերի» դեմ:

Փարիզյան թիմը 11 հարված է կատարել դարպասին, սակայն չի կարողացել գրավել մրցակցի դարպասը։

Ըստ Opta-ի՝ Ֆրանսիայի առաջնության 2006/2007 մրցաշրջանից սկսած ոչ մի թիմ առանց գոլի չի մնացել՝ ավելի շատ հարվածելով դարպասին։

Հիշեցնենք, որ 14 խաղից հետո ՊՍԺ-ն 34 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Օսերը» 20 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։