Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվել է 2:3
2-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Նիկոլա Միլենկովիչը։ Տանտերերի կազմում 18-րդ րոպեին Ռասմուս Հոյլունդի գոլի շնորհիվ հավասարեցրեցին խաղի հաշիվը։
47-րդ րոպեին «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստ Մորգան Գիբս-Ուայթը առաջ մղեց հյուրերին, իսկ 7 րոպե անց Քրիս Վուդը խաղի հաշիվը դարձրեց 1:3:
61-րդ րոպեին տանտերերի ավագ Բրունո Ֆերնանդեշը երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։