Պեպ Գվարդիոլա․ «Ես հպարտ եմ թիմով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Քրիսթալ Փելասի» հետ արտագնա ոչ-ոքիից հետո (2:2) պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ամեն ինչ լավ է։ Ես հպարտ եմ թիմով։ Ինձ ամեն ինչ դուր եկավ թիմում։ Մենք կռվեցինք: Կազմի հետ կապված շատ խնդիրներ ունենք։ Դժվար է խաղալ այստեղ, բայց մենք ամեն ինչ տվեցինք ու մեկ միավոր ստացանք։

Երկրորդ խաղակեսը սկսեցինք մի փոքր անփույթ: 1:2-ից հետո մենք լավ արձագանքեցինք»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։