«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է «Սիթիի» ներկայիս կազմից չորս ֆուտբոլիստների, ովքեր կհանձնվեն տրանսֆերի։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի վերջին վատ արդյունքների ֆոնին իրենց խաղով լիովին հիասթափեցրել են իսպանացի մասնագետին հարձակվող Ջեկ Գրիլիշը, կիսապաշտպաններ Մաթեուս Նունյեսը և Ջեյմս Մակաթին, ինչպես նաև աջ պաշտպան Քայլ Ուոքերը։
Ընդգծվում է, որ Գրեյլիշը և Նունեսը չեն կարողացել արդարացնել իրենց գնման ներդրումը։ Մակաթին չի համոզել Գվարդիոլային իր խաղամակարդակի մեջ: Իսպանացի մասնագետը դժգոհ է նաև 34-ամյա Ուոքերի հետընթացից։