Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ «Բարսելոնայից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ակումբը բաց է նրան վաճառելու հարցում:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, կատալոնացիները գայթակղիչ են համարում այն ֆինանսական թեթևացումը, որը կարող է բերել հոլանդացու տեղափոխությունը։ Ակումբում հայտնվել են երիտասարդ տաղանդավոր կիսապաշտպաններ, իսկ այժմ կատալոնացիները չեն փորձում Դե Յոնգին համոզել մնալ ակումբում։
Միաժամանակ նշվում է, որ ինքը՝ 27-ամյա Դե Յոնգը, ցանկանում է մնալ «Բարսելոնայում» ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ֆրենկի դե Յոնգին գնահատում են 60 մլն եվրո։