Նասեր Ալ-Խելաիֆին՝ Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափի մասին

Նասեր Ալ-Խելաիֆին բարձր է գնահատել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը։

Կարծում եմ՝ այս ձևաչափը շատ ավելի լավ է բոլորի համար։ Դուք տեսնում եք վարկանիշները, լրատվամիջոցներին, երկրպագուներին, և բոլորը գոհ են։ Տեսնում եք արդյունքը՝ ավելի շատ մրցակցություն, ավելի շատ անակնկալներ, ավելի շատ ներգրավվածություն:

Եվ ավելի շատ ակումբներ երազում են խաղալ Եվրոպայում: Վերջապես, այն, ինչ մոռանում են բոլորը, ավելի շատ են համերաշխության վճարները՝ տարեկան 440 մլն եվրո։ Թիմերի համար, որոնք նույնիսկ չեն մասնակցում մրցումներին»,- ասել է ՊՍԺ-ի նախագահը։