ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կոշտ է արտահայտվել Սուպերլիգայի մասին:
«Ոչ, դա գոյություն չի կարող ունենալ: Իրականում, այն երբեք չի եղել, բացառությամբ, թերեւս, մի քանի մոլորված մարդկանց մտքում: Եվ հիմա, ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց երեք մրցաշարերի նոր ձևաչափով և ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային գավաթի նորացված ձևաչափով, դա էլ ավելի անհնար է:
Ոչ ոք չի աջակցի դրան՝ ոչ երկրպագուները, ոչ խաղացողները, ոչ լրատվամիջոցները, ոչ կառավարությունները, ոչ ակումբները: Դուք գիտեք, որ միայն երկու ակումբ է աջակցում Սուպերլիգան։
Հուսով եմ, որ մի օր նրանք կհասկանան իրենց սխալը և կվերադառնան եվրոպական ընտանիք»,- ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: