«Միլանի» եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (1:2):
26-ամյա ամերիկացուն 38-րդ րոպեին փոխարինեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Պուլիշիչը ձախ ոտքի սրունքի մկանի հետ կապված խնդիրներ ունի: Այսօր ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, իսկ եթե վնասվածքը չնչին պարզվի, նա բաց կթողնի միայն Չեմպիոնների լիգայի «Ցրվենա Զվեզդայի» հետ հաջորդ հանդիպումը։
Այս մրցաշրջանում Պուլիշիչը բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։