Մանուել Պելեգրինին տպավորիչ արդյունք է գրանցել

Դեկտեմբերի 7-ին Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունում է «Բարսելոնային»։

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի համար այս խաղը դարձավ Լա լիգայի 500-րդ հոբելյանական խաղը։

Opta-ի փոխանցմամբ՝ 71-ամյա չիլիացին 500 խաղով դարձել է Լա Լիգայի պատմության ութերորդ մարզիչը։ Նա նաև դարձավ այս նշագծին հասած առաջին արտասահմանցի մարզիչը։