«Մանչեսթեր Սիթին» 35 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել Լիոնել Մեսսիի համար

«Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբի նախկին անդամ Մարկ Բոուենը խոսել է այն մասին, թե ինչպես են 2008 թվականին՝ ԱՄԷ-ից սեփականատերերի գալուց հետո, «քաղաքայինները» աշխատեցին տրանսֆերային շուկայում։

Բոուենի խոսքերով, «Մանչեսթեր Սիթին» աստղերին ուղղել է առաջարկները՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կվերցնի խայծը: Պրեմիեր լիգայի ակումբը նույնիսկ իբր առաջարկ է արել «Բարսելոնային» Լիոնել Մեսսիի համար։

Ըստ երևույթին, այն ժամանակ «Մանչեսթեր Սիթին» 35 միլիոն ֆունտ է առաջարկել Լիոնել Մեսսիի համար: Հավատաում եք, թե ոչ, դա ծիծաղելի բան չէ ասելը, քանի որ այն ժամանակ մարդիկ մտածում էին, թե ով է ավելի լավը՝ Մեսսին, թե Ռիբերին»,- ասել է Բոուենը Business Sport-ի պոդքաստին:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ասում են, թե կոշտ կերպով մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը Մեսսիի համար։